Քաշաթաղում դանահակարություն է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է

19:55 • 04.10.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի տարածաշրջանի Իշխանաձոր գյուղում այսօր՝ ժամը 16.00-ի սահմաններում, ճանապարհը չզիջելու պատճառով, վեճ է ծագել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղի բնակիչ Հարություն Հովակիմյանի և բեռնատար ավտոմեքենայի ուղևորներ Աշոտ Բաղդասարյանի և Էդգար Պողոսյանի միջև:


Վեճի ընթացքում Հ. Հովակիմյանը դանակահարել է վերջիններիս: Աշոտ Բաղդասարյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Էդգար Պողոսյանը հիվանդանոցում է:


Հարություն Հովակիմյանը դեպքի վայրից իր մեքենայով դիմել է փախուստի:


Ոստիկանության Քաշաթաղի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ Հովակիմյանի ավտոմեքենան կանգնեցվել է Գորիսի տարածքում, և նա բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին:
Հանգամանքները պարզվում են: