Թուրքական Անթալիա քաղաքում 3 ոստիկան է սպանվել

23:53 • 04.10.12

Ոստիկանական պարեկախումբը այսօր երեկոյան գնդակոծվել է թուրքական Անթալիայում, սպանվել են երկրի ՆԳՆ 3 աշխատակիցներ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները` հղում կատարելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին:


Անթալիայի
ոստիկանության պարեկախմբի վրա, որը մոտոցիկլետներով էր երթևեկում, կրակ է բացվել ընթացող ավտոմեքենայից:


Դեպքի
վայրը արգելափակված է, կատարվում է հարձակվողների որոնման և վնասազերծման գործողություն:


Դեպի
Անթալիա բոլոր մուտքերն ու ելքերը փակ են, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը: