Թուրքիան վերսկսել է Սիրիայի հրետակոծությունը
Թուրքական հրետանին վերսկսել է հարձակումը Սիրիայում գտնվող թիրախների վրա, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարությանը: Այսպիսով՝ Սիրիայի հակամարտության ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում Անկարան առաջին անգամ կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ:
Սա դարձել է թուրք-սիրիական սահմանային բախումների զարգացումը: Նախօրեին Սիրիայի կառավարական ուժերի հարձակման հետևանքով Թուրքիայի սահմանային Աքչաքալե բնակավայրում մի կին ու երեք երեխա էին զոհվել: Սրան Թուրքիան պատասխանել էր հրետակոծությամբ, ինչի հետևանքով, ըստ սիրիացի ընդդիմադիրների, սիրիական կառավարական ուժերը կորուստներ էին կրել: Թուրքիան հաստատել է, որ կրակ է բացել սահմանից 10 կմ հեռավորոթույան վրա գտնվող Թել ալ Աբյադ տեղանքի վրա:
Այս միջադեպի կապակցությամբ սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դատապարտումը, որին Թուրքիան կոչ էր արել «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել» Սիրիայի «ագրեսիան» դադարեցնելու համար:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի խնդրանքով Բրյուսելում շտապ հանդիպում է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միջև: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանություններն էլ սպասում են խորհրդարանի որոշմանը՝ Սիրիայի սահմանին ռազմական գործողություններ սկսելու համար:










