Թուրքիան մտադիր չէ Սիրիայի դեմ պատերազմ սկսել, հայտարարել է Էրդողանը

23:14 • 04.10.12

Թուրքիան հարեւան Սիրիայի դեմ պատերազմի ծրագրեր չի մշակում, հինգշաբթի երեկոյան Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
 

«Մենք պատերազմ հրահրելու մտադրություն չունենք: Բայց թող ոչ ոք չփորձի մեր համբերությունը», - նշել է Էրդողանը:


Թուրքիայի
վարչապետի խոսքով, «Թուրքիայի խորհրդարանի կողմից երկրից դուրս ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվությունը ստացվել է բացառապես վախեցնելու նպատակով»:


Ավելի
վաղ այսօր թուրքական խորհրդարանը կառավարությանը մեկ տարով արտոնել էր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում և Սիրիայի դեմ, կապված հոկտեմբերի 3-ին երկու երկրների սահմանամերձ բնակավայրերում տեղի ունեցած միջադեպերի հետ: