Վրացական «բանտային սկանդալի» հերոսը պատրաստ է շարունակել բացահայտումները

11:02 • 04.10.12

Վրաստանի ուղղիչ աշխատանքային հաստատությունների նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն, ով հրապարակել էր վրացական բանտերում կատարվող բռնությունների մասին սկանդալային տեսանյութերը, հատարարել է, որ պատրաստ է  հանրությանը տրամադրել նոր տվյալներ, սակայն միայն այն դեպքում, երբ նրա կինն ու երկու երեխաները մեկնեն Բելգիա, որից նա քաղաքական ապաստան է խնդրում, հայտնում է vz.ru-ն։

 

«Ալիա» թերթին տված հարցազրույցում Վլադիմիր Բեդուկաձեն հայտնել է, որ «ունի փաստեր, որոնք թույլ չեն տա խորհրդարանական ընտրություններում պարտված իշխանության ներկայացուցիչներին ելք գտնել ստեղծված իրավիճակից»։


Նա հայտնել է, որ իրեն հետապնդում են վրացական հատուկ ծառայությունները, որպեսզի ետ բերեն իրեն Վրաստան։

 

Բեդուկաձեի ընտանիքն արդեն մի քանի օր է գտնվում է Ստամբուլում և դեռ չի կարողանում մեկնել Բելգիա այցագրերի պատճառով, իսկ իրեն փնտրում է Թբիլիսին՝ Ինտերպոլի միջոցով։

 

Թերթի միջոցով նա դիմել է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և խոստացել «չլռել»։