Պատահար Արարատում. 34-ամյա տղամարդը տեղում մահացել է, 2-ը հոսպիտալացվել են
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22.35-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի Օգոստոսի 23 փողոցի 6-րդ շենքի (պահածոների գործարան) մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2109» մակնիշի 22 ՍՍ 543 պ/հ ավտոմեքենան շրջվել է:
Պատահարի հետևանքով սրահում գտնվողներ 34-ամյա Մելքոն Մինասյանը տեղում մահացել է, 64-ամյա Հրաչ Դավթյանը, մինչ փրկարարների ժամանումը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, իսկ 24-ամյա Արման Գասպարյանին փրկարարները հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:
Վերջինիս տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` Ա.Գասպարյանի և Հ.Դավթյանի առողջական վիճակը ծանր է:










