Հալեպի հայկական թաղամասերում երեկ պայթյուններ են եղել. կան հայ զոհեր (տարբերակ 2)

09:27 • 05.10.12

Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի հարվածից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ. տեղեկացնում է Facebook-ի Բերիո լուրերի էջը։


Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության և կանխել հրդեհի տարածումը։
Երկրորդ հրթիռն ընկել է Քարեն Եփփե Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։



Այդ հարվածից զոհվել են հայազգի Պարսում Պարսումյանը և Հասմիկ Տեր Ներսիսյան-Կիրակոսյանը։ Կան 6 վիրավորներ, որոնցից մեկը՝ Գևորգ Այվազյանը ծանր է։
 
 


12.03
Այսօր Նոր գյուղի այն շրջաններում, որտեղ երեկ գիշերը լարված էր անցել, դարձյալ հրթիռ է ընկել։ Բարեբախտաբար այն չի պայթել և վնասել է միայն շենքի տանիքը։
Բերիո Թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ գիշերվա պայթյուններից, մարդկային կորուստներից բացի, նաև էական նյութական վնաս է հասցվել։
Լուրջ վնասներ են կրել շրջակայքի բնակարանները, տարածքում կայանված մեքենաները։