Սեքս սկանդալից հետո ԱՄՆ գաղտնի ծառայությունների աշխատակիցներին արգելվել է ոգելից օգտագործել
ԱՄՆ գաղտնի ծառայությունների ղեկավարությունը որոշել է իր աշխատակիցներին արգելել ալկոհոլ օգտագործել՝ աշխատանքից 10 ժամ առաջ։
Որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող գործակալների սկանդալից հետո, որոնք Կոլումբիա այցի ընթացքում օգտնվել էր մարմնավաճառների ծառայությունից. գրում է The Washington Post-ը։
Այս որոշումը, սակայն, ընդամենը վերահաստատում է ԱՄՆ առաջին դեմքերի անվտանգությունբ ապահովող գործակալների պահվածքի համար սահմանված կարգը։
«Ոգելից թույլատրվում է օգտագործել միայն չափավոր և ոչ աշխատանքային ժամերին»,-ասված էր ցուցումներում։
Գաղտնի ծառայությունների ղեկավար Մարկ Սալլիվանի խոսքերով՝ աշխատանքի ժամին ոգելից խմիչք օգտագործելու արգելքը սահմանվել է հետագայում Կոլումբիայի միջադեպի պես անցանկալի միջադեպերը կանխելու համար։
Հիշեցնենք, որ շուրջ 20 թեթևաբարո կանայք գաղտնի ծառայության և Պենտագոնի աշխատակիցներին զվարճացրել էին այն հյուրանոցում, որտեղ իջևանել էր ամերիկյան պատվիրակությունը:










