Իրանն ու Թուրքիան քննարկել են նավթատարի կառուցման հարցը
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի գլխավորած պատվիրակությունն Անկարայում քննարկել է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա նավթատար կառուցելու հարցը, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։
Իրանական պատվիրակության այցն անկացվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
«Բանակցությունների ժամանակ կողմերը նաև քննարկել են իրանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու տարբերակները»,- լրագրողներին հայտնել է Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին։
Կողերը քննարկել են նաև Իրանի ու Թուրքիայի սահմանին համատեղ առևտրային գոտի, ձեռնարկություններ հիմնելու հարցը՝ Իրանի, Թուրքիայի և այլ երկրների ներդրումների հաշվին։










