Արմավիրում տեղի ունեցած հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 70-ամյա կնոջ և 74-ամյա տղամարդու դիեր

09:06 • 05.10.12

Այսօր գիշեր, ժամը 06.22-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Պռոշյան փողոցում այրվում է տուն: Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մարվել է ժամը 07.10-ին: Ամբողջությամբ այրվել է տան ննջասենյակը (գույքով՝ 15 ք.մ), որտեղ հայտնաբերվել են 70-ամյա Ռիմա և 74-ամյա Արշավիր Եղիազարյանների դիերը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանությունը և շտապօգնությունը: