Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվողներից երկուսը ձերբակալվել են Թուրքիայում

11:22 • 05.10.12

Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող Թունիսի երկու քաղաքացիները ձերբակալվել են Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։

Նման պնդմամբ է հանդես եկել թուրքական «Սաբահ» թերթը, որը տեղեկացրել է, թե Թունիսի քաղաքացիները ձերբակալվել են կեղծ անձնագրերով սահմանը հատելու ժամանակ։

 

Ըստ ձեռքբերված տեղեկությունների՝ Լիբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակումից հետո ամերիկյան գործակալները լայնածավալ հետաքննություն են սկսել։ Ուսումնասիրվել են ցույցերին մասնակցածներից յուրաքանչյուրի կենսագրությունները, և կասկածյալների բոլոր տվյալներն ուղարկվել են Եգիպտոսի, Թուրքիայի, Սաուդիան Արաբիայի և Հորդանանի համապատասխան մարմիններին։

 

Հենց այդ կասկածյալներից երկուսն էլ փորձել են մուտք գործել Ստամբուլ, սակայն չի հաջողվել։ Թուրք ոստիկաններն անմիջապես կապվել են ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ։