Սթիվ Ջոբսի մահվանից անցել է ուղիղ մեկ տարի
Մեկ տարի առաջ աշխարհը ցնցեց լեգենդար Սթիվ Ջոբսի մահվան մասին լուրը, ով ամբողջությամբ նվիրված էր իր գործին՝ Apple ընկերությանը, գրում է kp.ru-ն:
Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հոկտեմբերի 5-ին, 56 տարեկան հասակում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։ Քաղցկեղը նրա մոտ ախտորոշվել էր 2003թ., հետագայում Ջոբսը մի քանի ծանր վիրահատություն էր տարել։ Apple ընկերության հիմնադրի հուղարկավորությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 7-ին միայն մտերիմ ազգականների և ընկերների մասնակցությամբ։ Հուղարկավորության վայրը հայտնի չէ։
Սթիվ Ջոբսի մահվան լուրն անակնկալ էր բոլորի համար՝ չնայած որ նա երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ։
Ողբերգությունից մեկ ու կես տարի առաջ նա ընկերությունը ղեկավարելու արտոնությունները փոխանցել էր իր հետնորդ Թիմ Կուկին, ով ղեկավարում է այն մինչ այսօր։










