Ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել Արցախում. ԼՂՀ նախագահը տոնի առթիվ շնորհավորել է ուսուցիչներին

11:05 • 05.10.12

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ Ուսուցչի օրվա առթիվ, հանդես է եկել շնորհավորական ուղերձովը.


«Սիրելի ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

 

Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել Արցախում:

 

Այսօր էլ կրթությունը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում:

 

ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք՝ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

 

Թանկագին բարեկամներ,


Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք: