Աֆղանստանում ամերիկյան ավիաբազան հրթիռակոծման է ենթարկվել
ԱՄՆ ավիաբազան աֆղանական Փարվան մարզի Բաղրամ շրջանում այսօր առավոտյան հրթիռային հրետակոծման է ենթարկվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով «Փաժվակ» գործակալությանը:
Բաղրամ շրջանի ոստիկանության վարչության ղեկավարի խոսքով, առավոտյան ժամը 05:00-ի սահմանում ավիաբազայի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռային արկ:
Հրթիռները արձակվել են Քանդժարխեյլ բնակավայրից, աֆղանական ոստիկանությունը այդ շրջանում ապստամբների որոնման գործողություն է սկսել:
Միևնույն ժամանակ, «Թալիբան» շարժման մամլո քարտուղար Զաբիբուլա Մոջահեդը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Բաղրամի բազայի ուղղությամն 10 հրթիռ է արձակվել, որոնք հակառակորդին զգալի նյութական վնաս են հասցրել:
ԱՄՆ Աֆղանստանում զորքերի հրամանատարությունը միջադեպը դեռ չի մեկնաբանում:










