ԱՄՆ–ում Bugatti-ն խորտակած տղամարդը դատարանի առաջ է կանգնել (տեսանյութ)
ԱՄՆ մի քաղաքացի, ով իր 1,5 մլն դոլար արժողությամբ Bugatti Veyron-ը ջրասույզ է արել, դատարանի առաջ է կանգնել և մեղադրվում է խարդախության մեջ, auto.newsru-ն` հղում կատարելով The Daily Mail-ին:
Բան այն է, որ Էնդի Հաուզը, վթարից հետո ասել է, թե վթարի պատճառը «ցածր թռչող մեծ թռչունն» է եղել, որից էլ վախեցած նա կորցրել է մեքենայի կառավարումը և հայտնվել ջրում։
Նա ապահովագրական ընկերությունից 2,2 մլն ԱՄՆ դոլար է պահանջել։ Սակայն ապահովագրական վճար նա չի ստացել, քանի որ զուգահեռ ճանապարհով երթևեկող մեքենաներից մեկից պատահաբար նկարահանել են վթարի պահը, որում հստակ երևում է որևէ թռչուն չի խանգարել նրա մեքենան վարելիս։
YouTube-ում հայտնված տեսանյութն ավելի քան 3,7 մլն դիտում է ապահովել։
Միջադեպը տեղի է ունեցել 3 տարի առաջ: Էնդի Հաուզը, երթևեկելով երկրորդական ճանապարհով, մտել է Լա Մարկ ծովախութ, որի խորությունը մոտ 1 մետր է: Նա վարել է մոտ 1,5 մլն դոլար արժեքով հատուկ թողարկման Veyron:Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը նա հայտարարել է, որ հեռախոսով զրուցելիս հանկարծ նկատել է ցածր թռչող հավալուսն, ղեկը կտրուկ թեքել է, որ չդիպչի թռչունին, և հանկարծ հայտնվել է ջրում:
Այժմ ապահովագրական ընկերությունը Հաուզին մեղադրում է ապահովագրական խարդախության մեջ:
Բացի այդ՝ ոստիկանները պարզել են, որ դեպքի վայրում չկա արգելակման հետք: Ապահովագրողների բարկացրել է նաև այն, որ աղի ջրում հայտնվելուց հետո, նա չի անջատել մեքենայի շարժիչը ավելի քան 15 րոպե, ինչով մեծ վնաս է հասցրել Bugatti Veyron-ին:
Philadelphia Indemnity Insurance Co- ընկերությունը, որպես հավելյալ վկայություն ներկայացնում է այն փաստը, որ 2,2 մլն դոլարի ապահովագրումը կատարվել էր դեպքից 3 շաբաթ առաջ:
Ինչպես նաև նրանք ունեն մի մարդու վկայություն, ում Հաուզը, դեպքից առաջ, համոզել էր գումարի դիմաց առևանգել իր մեքենան և այրել աչքից հեռու վայրում:










