Աֆղանստանում զոհվել է ևս մեկ վրացի զինծառայող

23:48 • 11.10.12

ԱՄՆ ռազմական կոնտենգենտի հրամանատարության տակ գտնվող վրացական ստորաբաժանման ևս մեկ զինծառայող է զոհվել Աֆղանստանում իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, հաղորդում է Грузия Online գործակալությունը` հղում կատարելով երկրի ՊՆ-ին:

 

Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կապրալ Մինդա Աբաշիձեն զոհվել է Աֆղանստանի Հելմենդ նահանգում, որտեղ վրացի զինծառայողները ծառայություն են իրականացնում ԱՄՆ ռազմական կոնտենգենտի հրամանատարության ներքո:

 

Կրակային ստորաբաժանման հրամանատար Մինդա Աբաշիձեն 2008թ.-ից ծառայում էր
Վրաստանի պաշտպանության նախարարության երրորդ բրիգադի 32-րդ հետևակազորային գումարտակում:

 

Վրացական զինուժը 2009թ.-ից Աֆղանստանում կորցրել է 18 զինծառայող, որոնց թվում կան սպաներ և սերժանտներ: