Վրաստան է ժամանել Միխաիլ Շուֆուտինսկին. նոր իշխանությունները այլևս չեն արգելում ռուսական երաժշտությունը (տեսանյութ)
Ռուսական շանսոնի հայտնի ներկայացուցիչ Միխաիլ Շուֆուտինսկին ժամանել է Վրաստան, հաղորդում է newsgeorgia.ru-ն, հղում կատարելով pik.tv-ին:
Երեկոյան չվերթով ժամանած երգիչը հանդես կգա Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած և իշխող կուսակցության վերածված «Վրացական երազանք» կոալիցիայի համակիրների առջև:
Նշենք, որ Վրաստանի նախկին իշխանությունները արգելքներ էին սահմանել ռուսական երաժշտության վերաբերյալ, իսկ ռուսական աստղերի մուտքը Վրաստան չէր խրախուսվում:










