Բանգլադեշում փոթորիկը խլել է 22 մարդու կյանք. անհայտ կորած է համարվում շուրջ 1000 ձկնորս
Բանգլադեշին վրա հասած հզոր փոթորիկը նվազագույնը 22 մարդու կյանք է խլել, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Daily Star թերթին։
Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին։
Լրատվամիջոցների համաձայն՝ դեռ ոչ մի տեղեկություն չկա տասնյակ ձկնորսական նավակների վերաբերյալ, որոնց քամին քշել է ծովը։ Տարբեր տվյալներով՝ ավելի քան հազար ձկնորս համարվում է անհայտ կորած։
Բենգալյան նեղուցից եկած փոթորիկը վրա է հասել Բանգլադեշի հարավային հատվածին։ Տապալվել են հազարավոր ծառեր, պոկվել տանիքներ, վնասվել 2 000-ից ավելի տներ։










