ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի ժամանակ հաղթել է դեմոկրատ Բայդենը

09:26 • 12.10.12

Ամերիկյան CBS հեռուստաալիքն ԱՄՆ փոխնախագահի թեկնածուների հետուստաբանավեճի ժամանակ հաղթանակը շնորհել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։


«Մեր անցկացրած սոցհարցման համաձայն՝ Բայդենի օգտին են քվեարկել հեռուստադիտողների 50%-ը։ Փոլ Ռայանը (հանրապետական) հավաքել է ընդամենը 31% ձայն»,- ասվում է հեռուստաալիքի տարածած հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, CNN հեռուստաալիքի անցկացրած հարցումների համաձայն՝ նվազագույն տարբերությամբ հաղթել է հանրապետական Փոլ Ռայանը։

Այդ կապակցությամբ, հեռուստաալիքի կայքի այցելուները խիստ քննադատության են ենթարկել CNN -ին։

Կայքում օգտատերերը հարյուրավոր հաղորդագրություններ են թողել, որտեղ իրենց դժգոհությունն են հայտնում սոցհարցման արդյունքների կապակցությամբ։ Նրանց կարծիքով՝ հեռուստաբանավեճի ժամանակ «միանշանակ հաղթել է Բայդենը»։


Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուների՝ դեմոկրատ Բարաք Օբամայի և հանրապետական Միթ Ռոմնիի առաջին հեռուստաբանավեճի ժամանակ հաղթել էր հանրապետական թեկնածուն։