Բրիտանացի ձկնորսները խնդրում են, որ թագավորական նավատորմը պաշտպանի իրենց ֆրանսիացիներից

04:38 • 12.10.12

Բրիտանացի ձկնորսները պաշտպանություն են խնդրել Թագավորական նավատորմից այն բանից հետո, երբ պայքարի են բռնվել ֆրանսիացի կակղամորթ որսողների հետ, բաց ծովում` Ֆրանսիայի ափից 24 կմ հեռավորության վրա, հաղորդում է BBC-ն:


Հոկտեմբերի 8-ին, մոտ 40 ֆրանսիական ձկնորսական նավեր շրջապատել են 8 բրիտանական ձկնորսական նավերի:
Ֆրանսիական նավերի անձնակազմը բրիտանացիների հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և նրանց ուղղությամբ քարեր նետել:


Բրիտանացիների ձկնորսների խոսքով, ֆրանսիացիները բարկացած էին տարածքային ջրերում բրիտանացիների կողմից կատարիկի որսի սահմանափակման հնարավոր խախտմամբ:


Որսի սահմանափակումը սահմանվում է Ֆրանսիայի իշխանությունների կողմից, որ ապահովվի կակղամորթի պոպուլիսցիայի արագ վերականգնումը: