Բրիտանացի բարմենը պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը
Մեծ Բրիտանիայում պատրաստվել է ամենաթանկարժեք կոկտեյլը, որը դրանում օգտագործված յուրահատուկ ալկոհոլի արժեքի շնորհիվ կարող է դառնալ աշխարհում ամենաթանկարժեքը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
5.5 հազ ֆունտ (մոտավորապես 9 հազ դոլար) արժողությամբ խմիչքին պաշտոնական կարգավիճակ տալու համար մնացել է միայն սպասել Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի որոշմանը, ուր հայտն արդեն ուղարկվել է։
Ինչպես հայտնում է «Սքայ նյուզ» հեռուստաալիքը, կոկտեյլի հեղինակն է Լոնդոնի էլիտար «Փլեյբոյ» ակումբի «Սալվաթորս» բարի տեր Սալվատորե Կալաբրեզեն։ Կոկտեյլի բաղադրիչները շշալցվել էին դեռևս Ֆրանսիական հեղափոխությունից և Մեծ Բրիտանիայից ԱՄՆ-ի անկախացումից առաջ։
Իր խմիչքի համար, որն առանց որևէ համեստության հեղինակն անվանել է «Կալաբրեզեի ժառանգություն», բարմենն օգտագործել է 1770թ. լիկյոր, 1778թ. կոնյակ, 1860թ. կյուրասաո լիկյոր, ինչպես նաև 1990թ. սկզբի «երկու կաթիլ բիթեր (լիկյորի տեսակ, որը պատրաստվում է բույսերից և ավելացվում է այլ ալկոհոլային խմիչքներին՝ բուրմունք տալու համար)»։ Հաշվի առնելով բաղադրիչների յուրահատկությունը և չափազանց թանկ լինելը՝ կոկտեյլի հեղինակը կարծում է, որ մոտավորապես 80գ խմիչքի համար իր նշած արժեքը բոլորովին էլ բարձր չէ։
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հաստատել են հայտը ստանալու փաստը և խոստացել պատասխանել երեք աշխատանքային օրվա ընթացքում։










