Նեթանյահու. Իսրայելի օդում խփված անօդաչուն Լիբանանից էր ներխուժել

00:50 • 12.10.12

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելի օդում խփված անօդաչուն պատկանում էր լիբանանյան ռազմականացված իսլամիստական Հեզբոլահ կազմակերպությանը, հաղորդում է BBC-ն:


Իսրայելական կործանիչները անցած շաբաթ օրը փոքր անօդաչու սարք էին ոչնչացրել, որը խախտել էր երկրի օդային տարածքը Միջերկրական ծովի կողմից:


Հիշեցնենք, որ անօդաչու սարքի հայտնվելը և ավելի քան կես ժամ անարգել հետախուզումը մեծ աղմուկ էր բարձրացրել իսրայելական քաղաքական և ռազմական վերնախավում, քանի որ այն հետախուզել էր Նեգավ անապատի տարածքը, որտեղ տեղակայված են Իսրայելի գաղտնի ռազմական միջուկային օբյեկտները: