Քեթրին Էշթոնը հայտարարություն է տարածել Նոբելյան մրցանակը ԵՄ-ին շնորհելու կապակցությամբ
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել ԵՄ-ին Խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնելու կապակցությամբ։
Մրցանակն այսօր շնորհվել էր ԵՄ-ին՝ մայրցամաքում հաշտեցման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրոգոտում խաղաղության և կայունության հաստատման համար։
«ԵՄ անդամ երկրների թվում եղել են պատմական թշնամիներ, ովքեր դարձել են գործընկերներ և ընկերներ»,- նշել է Քեթրին Էշթոնը։
Նա նշել է, որ իր համար պատիվ է լինել այդ աշխատանքի մի մասը։
«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության ստեղծումը մեզ թույլ տվեց համակարգային մոտեցում ցույց տալ՝ հիմնական եվրոպական արժեքները տարածելու ողջ աշխարհում»,-ասել է նա։










