Ֆրանսուհու հեռախոսավճարը կազմել է 11 721 000 000 000 000 եվրո

11:00 • 12.10.12

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բնակվող գործազուրկ դայակի հաշվին եկել է 11 721 000 000 000 000 եվրո հեռախոսավճար, ինչը գերազանցում է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքը 5 000 անգամ, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ին։

 

 

Գործազուրկ Սոլենե Սան Խոսեն պատմել է, որ երբ հեռախոսավճարը տեսել է, «հազիվ է ոտքի վրա կանգնած մնացել»։


«Այնտեղ այնքան զրո կար, որ ես նույնիսկ չէի կարողանում հասկանալ, թե ինչ թիվ է դա»,- ասել է նա։

 

Կինը զանգահարել է Bouygues Telecom ընկերությանը, որը ղեկավարում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ընկեր Մարտին Բուիգը, սակայն օպերատորները նրան ասել են, որ ոչինչ անել չեն կարող։


Ընկերության մի ներկայացուցիչ էլ ասել է, թե նա կարող է ժամանակի ընթացքում մարել վճարը։ Սակայն կինն այնքան է զանգահարել, որ ընկերությունն ընդունել է սխալը։ Պարզվել է, որ նրա հեռախոսավճարն իրականում եղել է 117,21 եվրո։ Ընկերությունը ներողություն է խնդրել նման անհարմար դրություն ստեղծելու համար։