Վանաձորում մասամբ այրվել է «Վազ 2109» ավտոմեքենան
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23։58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 37 շենքի մոտ այրվում է «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.08-ին, մարվել՝ 00.13-ին:
Մասամբ այրվել Է. Քառյանին պատկանող «Վազ 2109» մակնիշի 25 ՏՍ 039 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչը:










