Ռուսական գազի գնի փոփոխման հարցը դեռ բանակցային փուլում է. ՌԴ նախարար

13:30 • 12.10.12

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սակալովն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Ռուսաստանից Հայաստան եկող գազի գնի փոփոխման հարցը դեռևս բանակցային փուլում է: 


Նա նաև տեղեկացրեց, որ այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին ՀՀ էներգետիկայի նախարարի և «Գազպրոմ»–ի ղեկավարության հետ քննարկվել է գազի գնի հարցը:


«Մենք դինամիկ կերպով առաջ ենք ընթանում այս հարցում: Վստահ եմ, որ մենք, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածության»,- ասաց ՌԴ տրանսպորտի նախարարը։