Մոսկվայում 20 հոգի դիմակավորված հարձակվել են գեյ-ակումբի վրա ու ջարդուխուրդ արել այն ու ծեծել ակումբի հաճախորդներին
Բժշկական դիմակներով դիմակավորված մոտ 20 մարդ հարձակվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող գեյ ակումբի վրա, ոչ ավանդական սեռական կողմորոշման հասարակական ընդունման Coming Out միջազգային օրվա տոնակատարության ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Հարձակվողները ջարդուխուրդ են արել ակումբի սրահը և վիրավորել մի քանի այցելուի:
Ականատեսների պնդմամբ, հարձակվողները ատրճանակ են պահել բարմենի ուղղությամբ և արցունքաբեր գազի բալոններ կիրառել:
«Գեյ ակումբում մոտ 70 մարդ է եղել: Չորսը գանգուղեղային վնասվածքներով, երկուսը դեմքի կոտրվածքներով հոսպիտալացվել են», - Twitter-ում նման կերպ է իրավիճակը նկարագրել «Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Կոստյուչենկոն:










