Էլիզաբեթ թագուհու առողջական վիճակը վատացել է
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի առողջական վիճակը վատացել է, գրում է The Daily Mail-ը։ Ինչպես նշվում է հոդվածում, բորբոքվել է թագուհու նստուկի ջիղը, որը հայտնի է նաև իշիալգիա անվանումով։
Էլիզաբեթ Երկրորդը ստիպված է ժամանակի մեծ մասն անցկացնել ոտքի վրա՝ մասնակցելով բազմաթիվ միջոցառումների։ Տարիների ընթացքում մեջքի և ոտքերի հատվածում ցավերը սկսել են քրոնիկ բնույթ կրել։
Ջիղի բորբոքման հետևանքով նա չի կարող մասնակցել Վինձորի պալատում անցկացվելիք միջոցառմանը, որտեղ պետք է մոտ 90 մեդալ ու պարգև շնորհեր։ Նրա փոխարեն դա կանի Ուելսի արքայազն Չարլզը։
Չնայած իր պատկառելի տարիքին՝ թագուհին տարեկան մասնակցում է ավելի քան 300 հասարակական միջոցառման։










