«Հեզբոլահը» ընդունել է, որ անօդաչու է ուղարկել Իսրայել

02:02 • 12.10.12

Իսրայելի օդում նոխորդ շաբաթ օրը խփված փոքր հետախուզական անօդաչու սարքը պատկանել է լիբանանյան ռազմականացված իսլամիստական «Հեզբոլահ» կազմակերպությանը, հայտարարել է նրա առաջնորդ Հասան Նասրալան իր հեռուստաուղերձում, հաղորդում է BBC-ն:


Նրա խոսքով, ԱԹՍ-ն արտադրվել էր Իրանում: Նասրալան նշել է, որ անօդաչուն անցել է «հատուկ կարևորության օբյեկտների վրայով», ենթադրաբար նկատի ունենալով Դիմոնա քաղաքի մոտակայքի իսրայելական միջուկային օբյեկտները:


Իսրայելական օդուժի կործանիչները անցած շաբաթ օրը ոչնչացրել էին ԱԹՍ-ն, որը խախտել էր երկրի օդային տարածքը Միջերկրական ծովի կողմից:


Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի օդային տարածքում խփված անօդաչու սարքի ուղարկման մեջ մեղադրել էր հենց «Հեզբոլահ» կազմակերպությանը: