Օսլոյում կողոպտել են Աշանտիի թագավորին

13:05 • 12.10.12

 Օսլոյում ընթացող գործարար համաժողովին մասնակցելու նպատակով որպես Գանայի պաշտոնական ներկայացուցիչ ժամանած Աշանտիի (պետություն Գանայի տարածքում) թագավոր Օտումֆուո Օսեյ Տուտու Երկրորդին թալանել են մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում, գրում է Euromag-ը։

 

Միապետն իր հետ ճամփորդության էր վերցրել թագավորական ռեգալիաները (թագ, գայիսոն և այլն), որոնք գողացվել են հյուրանոցի նախասրահից։ Անհայտ անձանց կողմից հափշտակված իրերը պատկանել են թագավորական ընտանիքին։

 

Նորվեգիայի ոստիկանությունը գործի առնչությամբ հետաքննություն է սկսել, որի շրջանակներում «ջրի երես» է դուրս եկել մի տեսագրություն, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է մի տղամարդ հյուրանոցից դուրս գալիս թագավորի զարդերով լի ճամպրուկը ձեռքին։