Եմենցին հայտնաբերել է Ղուրանի՝ աշխարհում ամենահին օրինակը

15:05 • 12.10.12

Եմենցի մի երիտասարդ հայտարարել է, որ գտել է Ղուրանի՝ աշխարհում ամենահին օրինակը, հայտնում է «Ալ Արաբիա»-ն։

 

Երիտասարդն այնքան ոգևորված է իր գտածոյով, որ նույնիսկ 56 հազար դոլարի դիմաց հրաժարվել է հանձնել հնագույն ձեռագիրը։

 

Տղամարդը պատմել է, որ սուրբ գիրքը գտել է երկրի լեռնային քարանձավներից մեկում՝ կաշվե պատյանի մեջ դրված։


Մասնագետները համապատասխան հետազոտությունից հետո հաստատել են, որ այն մինչ օրս  հայտնաբերված Ղուրանի ամենահին օրինակն է։