Լենինգրադյան փողոցում 34-ամյա տղամարդը մահացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով
09:47 • 12.10.12
«Ջիպ-Լիբերտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20.20-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 39/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա Արծրուն Մելքոնյանին։
Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ վրաերթի հետևանքով Արծրուն Մելքոնյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










