Սերժ Սարգսյանը հանդիպել է մեր ֆուտբոլիստներին և հորդորել հայ շախմատիստների պես թիմային խաղ ցուցաբերել (լուսանկարներ)

00:30 • 12.10.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ:


Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից, հանրապետության ղեկավարը զրուցել է մեր հավաքականի անդամների հետ, մաղթել հաջողություններ:


Նախագահը հորդորել է մեր ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը և մտածել թիմային հաղթանակի մասին: