Սիրիայի ԱԳՆ. Թուրքիան ստում է, սիրիական օդանավում զենք չի եղել
Սիրիայի ԱԳՆ հերքում է մեղադրանքներն այն մասնի, որ սիրիական օդանավում, որը կալանվել էր Թուրքիայի օդային տարածքում, ապա ստիպողաբար ցած իջեցվել, անօրինական զենք է տեղափոխվել, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությանը:
Արտգործնախարարության ներկայացուցիչ Ջիհադ Մաքդիսին այդ մեղադրանքները անվանել է «իրականությանը կտրականապես չհամապատասխանող»:
Ավելի վաղ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Airbus A320 օդանավում հայտնաբերվել է զինամթերք և ռազմական նշանակության բեռներ, որը Սիրիա էր ուղարկվել ռուսական ընկերությունից, որը կապված է ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի հետ:










