Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքմենստանի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել երկրի նախագահի բարդ և պատասխանատու աշխատանքում:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են անցած տարի տեղի ունեցած փոխայցելությունների ժամանակ հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման ու խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:










