Աֆղանստանում մարզադաշտում պայթունի հետևանքով 5 մարդ է զոհվել
Մահապարտը Աֆղանստանի հյուսիսում կայացած սպորտային միջոցառման ժամանակ ամբոխի մեջ պայթեցրել է պայթուցիկ սարք, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, իսկ 10-ը ստացել են վնասվածքներ:
Պայթյունի ժամանակ հարյուրավոր մարդիկ նայում էին բուզկաշ, որը ձիերով պոլոյին նման ազգային սպորտաձև է:
Ավանդական պոլոյից այս սպորտաձևը տարբերվում է միայն նրանով, որ գնդակի փոխարեն այստեղ օգտագործվում է այծի գլխատված մարմին:










