Բրազիլիայում տաքսի-ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել
Բրազիլիայի հյուսիսում կործանվել է որպես տաքսի շահագործվող ոչ մեծ ինքնաթիռ, որի հետևանքով 9 ուղևորները և օդաչուն զոհվել են, այս մասին հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը:
Ինքնաթիռը, որի բեկորները հայտնաբերվել են Պարա նահանգում, ռադարներից կորել էր նահանգի մայրաքաղաք Բելենից 500 կմ հեռավորության վրա: Embrarer տեսակի օդանավը պատկանում էր ավիատաքսի ծառայությունով զբաղվող Fretax կազմակերպությանը:
Զոհվածները շինարակական ընկերության ներկայացուցիչներ են, որոնք պատրաստվում էին հիդրոէլեկտրակայան կառուցել տարածաշրջանում:
Աղետի մյուս մանրամասների մասին չի նշվում:










