Չինաստանում նոր «Մարկո Պոլո» են փնտրում, ում աշխատավարձը կկազմի 40.000 դոլար

21:47 • 13.03.13

Չինական Հանչժոուն քաղաքը որոշել է գտնել նոր «Մարկո Պոլո»-ի, ով կկրկներ XIII դարի հայտնի իտալացի ճանապարհորդի գործը: Նա առաջին եվրոպացին էր, ով մանրամասնորեն նկարագրել է այս քաղաքը, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:


Քաղաքապետարանը հայտարարել է մրցույթի մասին, որի հաղթողը կստանա 40.000 աշխատավարձ:


Մրցույթի հաղթողը փաստացիորեն պետք է աշխատի որպես զբոսաշրջիկ և  քաղաքում պետք է անցկացնի 15 օր: Սակայն դրանից առաջ նա պետք է անցնի ինտենսիվ ուսուցում: Նա պետք է Հանչժոուի մասին կարճ ֆիլմեր նկարի և առցանց բարձրացնի քաղաքի վարկանիշը:


Զբոսաշրջիկին փնտրում են Facebook-ում, սակայն այն հենց բուն Չինաստանում արգելափակված է:


Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների մասին նամակները կազմվել էին 1298 թվականին, որոնցում վենետիկցի առևտրականը մանրամասնորեն նկարագրում է Ասիա կատարած իր ուղևորության մասին: Հանչժոուն Պոլոն անվանել է «աշխարհի ամենագեղեցիկ քաղաք»: