Գյուլի՝ Շվեդիա կատարած այցի ընթացքում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել

12:48 • 13.03.13

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Շվեդիայում գտնվելու ընթացքում նրա հյուրանոցի մոտ կասկածելի պայուսակ է հայտնաբերվել, իսկ Ստոկհոլմի ոստիկանությունը ենթադրել է, որ դրանում ռումբ կա, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը։

 

Պայուսակը հայտնաբերվել է Grand Hotel հյուրանոցից 500 մետր հեռավորության վրա։ Այդ պատճառով տարհանվել են հարակից շենքերում գտնվող մարդիկ, քաղաքի կենտրոնը փակվել է մարդկանց և մեքենաների երթևեկության համար։

 

Ավելացվել է Grand Hotel-ի անվտանգությունն ապահովող ոստիկանների թիվը, և կյանքը բնականոն հուն է վերադարձել միայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ պայուսակում որևէ պայթուցիկ չկար։

 

Ոստիկանությունն այժմ փնտրում է կասկածելի պայուսակն այդտեղ թողնողներին։ Ենթադրվում է, որ դա կարող է արած լինել Գյուլի այցի դեմ բողոքող ցուցարարներից մեկը։