Ռուսաստանում կդատեն ՆԳՆ բարձրաստիճան պաշտոններ «վաճառած» հային

17:25 • 13.03.13

Խոշոր չափի խարդախություն կատարելու մեղադրանքով Ռոստովում կդատեն ծնունդով Ադրբեջանից Լևոն Մուրադյանին, ով այժմ բնակվում է Ստավրոպոլում, տեղեկացնում է Южный Регион կայքը։

 

Հանցագործությունը տեղի է ունեցել Ստավրոպոլում։ Մուրադյանը, լինելով գործազուրկ, ՌԴ Ներքին գործերի նախարարության գծային բաժիններից մեկի աշխատակցին առաջարկել է իր միջոցով դառնալ ՌԴ ՆԳՆ տրանսպորտային վարչության պետի տեղակալ։

Դրա համար Մուրադյանը ոստիկանին առաջարկել է իրեն փոխանցել տեղեկանք և լուսանկար։

 

Այնուհետ խարդախը տուժածի ներկայությամբ իբր զանգահարել է ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկին, ով էլ իբր ասել է, որ նշանակման համար 500.000 ռուբլի է անհրաժեշտ։

 

Ավելի ուշ պարզվել է, որ նա ոչ մի լուրջ ծանոթություն չի ունեցել և չէր կարող ազդել ՆԳՆ կառույցում աշխատանքի ընդունման գործընթացի վրա։

 

2012թ.-ի մարտին Ռոստովի օդանավակայանում 266.000 ռուբլին նրան փոխանցելու ընթացքում Լևոն Մուրադյանը ձերբակալվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից։