Վատիկանում կոնկլավն ընտրել է Հռոմի նոր՝ 266-րդ Պապին
Րոպեներ առաջ Վատիկանում կոնկլավն ընտրեց Հռոմի նոր՝ 266-րդ Պապին: Սիքստինյան կապելայի տանիքից սպիտակ ծուխ է բարձրանում, հաղորդում է РИА Новости-ն:
Հռոմի Պապ է ընտրվել Բուենոս Այրեսից կարդինալ Բերգոլիոն: Նա ընդունել է Ֆրանցիսկ 1-ին անունը:
Հռոմի նոր հովվապետը 76 տարեկան է, նա ծայրահեղ համեստ կենցաղ է վարում, երթևեկում է ավտոբուսով, ինքն է իր համար կերակուր պատրաստում: Ըստ աղբյուրի՝ նրա ամենաակնառու կողմերից է համարվում սոցիալական արդարության համար պայքարի ուղղվածությունը:










