Մոսկվայի օդանավակայաններում 60-ից ավելի թռիչք է հետաձգվել

16:29 • 13.03.13

Մոսկովյան «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 61 թռիչք, ևս 9-ը չեղյալ են հայտարարվել, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Ռոսավիացիան, սակայն, չվերթների հետաձգումը ձյան տեղումներով չի պատճառաբանում։


Ձյան տեղումների պատճառով Մոսկվայում բարդ իրավիճակ է ստեղծվել նաև ավտոճանապարհներին։

 

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ վաղն օդի ջերմաստիճանը կնվազի 10-11 աստիճանով։
Մարտի 15-16-ին առատ տեղումներ են սպասվում։