Օբաման «Միսս Իսրայել» մրցույթում հաղթած սևամորթ գեղեցկուհուն ընթրիքի է հրավիրել

18:46 • 13.03.13

«Միսս Իսրայել- 2013»-ը՝ առաջին սևամորթ գեղեցկուհին, ով նվաճել է այդ տիտղոսը, Բարաք Օբամայի վարչակազմի կողմից  ընթրիքի հրավեր է ստացել, տեղեկացնում է Взгляд-ը՝ իսրայելական պարբերականներին հղումով։


21-ամյա նախկին բանակային սպան՝ Յետաիշ Էյնաուն, առաջին սևամորթ աղջիկն է, ով նվաճել է «Միսս Իսրայել» տիտղոսը. նա ծնունդով Եթովպիայից է։

 

Էյնաուն Իսրայել է տեղափոխվել 12 տարեկան հասակում՝ իր բազմանդամ ընտանիքի հետ։

Սկզբում նրա համար դժվար է եղել, սակայն շուտ է սովորել լեզուն և հարմարվել է նոր հայրենիքին։


Ավելի ուշ նա խանութում վաճառողուհի է աշխատել, ծառայել բանակում՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում։