Մահացել է լեգենդար Yes խմբի կիթառահար Փիթեր Բենքսը

12:59 • 13.03.13

Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) 65 տարեկանում կյանքից հեռացել է բրիտանացի երաժիշտ, լեգենդար Yes ռոք խմբի կիթառահար Փիթեր Բենքսը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Դա տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ մարտի 7-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ նա չի ներկայացել իր նախագծերից մեկի ձայնագրմանը։ Մահվան պատճառ է դարձել կաթվածը։

 

Yes խումբը ստեղծվել է 1968թ. և սիրվել է ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից առաջին իսկ համերգից հետո, սակայն Բենքսը նվագել է խմբում ընդամենը 2 տարի. 1970թ. նա լքել է խումբը և զբաղվել սեփական Flash նախագծով։