Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա
12:03 • 13.03.13
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Placeholder










