Սաուդյան Արաբիայում առաջին անգամ մահապատժի նոր ձև է կիրառվել
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ կիրառել են երկրի համար նոր մահապատժի տեսակ՝ գնդակահարելով մարդկանց, որոնք դատապարտվել էին զինված գողությունների համար: Գնդակահարության միջոցով մահապատիժը կատարվել է Աբհա քաղաքի հրապարակում, որտեղ ներկա էին մեծ թվով մարդիկ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
Նախկինում սաուդյան իշխանությունները մահապատիժ կատարելու համար կիրառում էին թրով զինված դահիճների, սակայն վերջին շրջանում՝ նման կադրերի պակասի պատճառով, որոշվել է դիմել գնդակահարությանը:
Հրապարակավ գլխատումը հնուց Սաուդյան Արաբիայում կիրառվող միակ մահապատժի տեսակն էր, որովհետև գողության դեմ պայքարում նման օրենքներ են գրված շարիաթում, որի վրա է կենտրոնացած թագավորության իրավական համակարգը:
Մահապատժի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք անմիջական մասնակցություն չեն ունեցել հանցագործություններում, դատապարտվել են ազատազրկման և փայտով տասնյակ հարվածների:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դեմ էին արտահայտվում մահապատժի կիրառմանը՝ պնդելով, որ ցուցմունքները ձեռք են բերվել տանջանքների արդյունքում: Սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ նման բողոքները չունեն հիմքեր, որովհետև տեղի բանտերում տանջանքներ չեն կիրառվում:










