Դամասկոսում Եվրոպական Միության աշխատակից է սպանվել

16:06 • 13.03.13

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով զոհվել է Եվրոպական Միության աշխատակից Ահմադ Շիհադեն, հայտնում է Эхо Москвы-ն՝ վկայակոչելով ԵՄ-ի արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, սակայն Էշթոնն այդ մասին հայտնել է այսօր: Շիհադեն զբաղվում էր Սիրիայում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով:

 

Աղբյուրը հաղորդում է, որ գրոհայինները Դամասկոսի մերձակայքում հարվածներ են հասցնում Սիրիայի բանակի դիրքերին: Նրանք կիրառում են ինքնաշեն հրթիռներ: