Սթիվեն Սիգալն ու Վլադիմիր Պուտինը մարզադպրոցի բացում են կատարել
Մոսկվայում ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մասնակցել են Սպորտի պալատի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է РИА Новости-ն:
Դպրոցը բացվել է «Սամբո -70» համալիրի տարածքում: Կառուցվել է հին հռոմեական ֆորումի ոճով. այստեղ կարող են հանդես գալ ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ սիրողները: «Սամբո-70»-ում 60.000 մարդ է պարապում՝ ինչպես սամբո, այնպես էլ ձյուդո, բոքս, կարատե, սպորտային պարեր և այլն:
Սիգալը հայտնի է որպես արևելյան մարտարվեստների դերասան, իսկ Պուտինը մանկուց սամբոյով ու ձյուդոյով է զբաղվել:










