Թաիլանդում նշում են Փղերի ազգային օրը (լուսանկարներ)

16:52 • 13.03.13

Թաիլանդի բնակիչները մարտի 13-ին նշում են Փղերի ազգային օրը, հայտնում է Корреспондент-ը։


Թաիլանդցիները կարծում են, որ իրենց երկրի քարտեզը հիշեցնում է փղի գլուխ։ Բացի այդ, այս երկրի պատմության մեջ փղերը հանդիսանում են աստվածության խորհրդանիշ և երկրպագվում են մինչ այժմ։

 

Բնակիչների համար առավել մեծ նշանակություն ունի սպիտակ փիղը։ Նման գունավորում ունեցող կենդանին հայտնաբերվելու դեպքում անմիջապես դառնում է միապետության սեփականությունը։

 

Տոնակատարության ժամանակ կարելի է տեսնել գրեթե ցանկացած տարիքի փիղ՝ երկու ամսական փոքրիկներից մինչև երկարակյացներ։


Տոնի կուլմինացիան է դառնում «փղային հյուրասիրությունը»։ Կենդանիների համար թարմ մրգերով և բանջարեղենով հսկայական սեղան է պատրաստվում։
 

Thailand's National Elephant DayThailand's National Elephant DayThailand's National Elephant Day