Թուրքիայում մեկ գիշերվա ընթացքում 20 տոննա կշռող կամուրջ են գողացել

14:58 • 13.03.13

Թուրքիայի Քոջաելի քաղաքի Գյոլջուք շրջանում կամուրջ են գողացել, տեղեկացում է թուրքական Haberturk կայքը։

 

Գետի վրա կառուցված 20 տոննա կշռող կամուրջը հանել են՝ վերանորոգելու նպատակով, սակայն անհայտ անձինք այն մասնատել են մեկ գիշերվա ընթացքում և գողացել։

Այժմ ոստիկանական խմբերը տուն-տուն ման են գալիս՝ փորձելով գտնել դրա կտորները և բացահայտել այն գողացող անձի կամ անձանց ինքնությունը։

 

Կամուրջը կառուցվել է 15 տարի առաջ՝ տեղի բնակիչների միջոցներով։ 20 տոննա կշռող երկաթե կամուրջն օգտագործելով՝ հարակից գյուղի բնակիչները կարողացել են գետի հակառակ ափին գտնվող իրենց այգիները գնալ։
 

Այն վնասվել էր անցյալ տարի՝ հորդառատ տեղումների պատճառով, և բնակիչները պարզապես որոշել էին վերանորոգել այն։
Թե երբ նոր կամուրջ կկառուցվի, հայտնի չէ։